Օրգանիզմում հեղո՞ւկ է կուտակվում. կարդացեք՝ ինչպես ազատվել խնդրից
Հեղուկի կուտակում կարող է նկատվել մարմնի տարբեր հատվածներում: Estet-portal.com-ը ներկայացրել է՝ ինչու է նման խնդիր առաջանում, և ինչպես կարելի է այն լուծել: Օրգանիզմում հեղուկի կուտակման հավանական պատճառներից են երիկամների, սրտի, լիմֆատիկ համակարգի հետ կապված խնդիրները, ֆիզիկական ակտիվության պակասը, հորմոնալ անհավասարակշռությունը, սխալ սնունդը:
Երիկամները պատասխանատու են արյան ֆիլտրման, ավելորդ հեղուկի և նյութերի դուրսբերման համար: Երբ երիկամները նորմալ չեն աշխատում, ավելորդ հեղուկը մնում է օրգանիզմում:
Հղիություն: Արգանդի ճնշումը երակներին կարող է հանգեցնել հեղուկի կուտակման: Որպես կանոն՝ նշաններն անցնում են երեխայի ծնունդից հետո:
Նստակյաց կենսակերպ: Ֆիզիկական ակտիվությունը խթանում է արյան հոսքը դեպի սիրտ: Երբ հոսքը բավարար արագ չէ, դա հանգեցնում է մազանոթներում ճնշման բարձրացման, ինչն իր հերթին՝ հանգեցնում է այտուցվածության:
Սպիտակուցներ: Օրգանիզմին բավարար քանակով սպիտակուցներ են հարկավոր՝ ջրի հավասարակշռությունը պահպանելու համար:
Դեղամիջոցներ: Հեղուկի կուտակման պատճառ կարող է դառնալ նաև դեղամիջոցների օգտագործումը, այդ թվում՝ էստրոգեն պարունակող դեղամիջոցներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ:
Մասնագետների կարծիքով՝ դաշտանային ցիկլին նախորդող հեղուկի կուտակումը հորմոնալ փոփոխությունների պատճառ է:
Աղի չարաշահումը ևս կարող է հեղուկի կուտակման պատճառ դառնալ: Պատճառների թվում կարելի է նշել նաև B խմբի վիտամինների անբավարար մակարդակը:
Ալերգիկ ռեակցիա: Մարդկանց մի մասի շրջանում այտուցվածությունը կարող է ալերգիկ ռեակցիայի հետևանք լինել:
Վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրները ևս կարող են այտուցվածության պատճառ դառնալ:
Ինչպես ազատվել հեղուկի կուտակումից: Օրգանիզմում հեղուկի կուտակումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում հետևյալ որոշակի կանոնների.
- պարբերաբար մարզվեք. ֆիզիկական վարժությունները հնարավորություն են տալիս ազատվել ոտքերի հատվածում այտուցվածությունից:
- նվազագույնի հասցրեք աղի, շաքարի օգտագործումը
- մի չարաշահեք սուրճն ու ալկոհոլը
- մերսումներ արեք
- փորձեք յոգայով զբաղվել
- օրվա ընթացքում բավարար քանակով ջուր օգտագործեք:
Հիշեք, որ հեղուկի կուտակումից ազատվելու լավագույն միջոցը կարող է խորհուրդ տալ բժիշկը՝ համապատասխան ախտորոշումից հետո: Հաճախակի այտուցվածությունը կարող է վկայել լուրջ խնդրի մասին, որը չի կարելի անուշադրության մատնել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը