Այս հանքանյութի անբավարար մակարդակն ազդում է սրտի, վահանաձև գեղձի, իմունիտետի վրա
Սելենը հանքանյութ է, որը կարևոր է ամբողջ օրգանիզմի համար: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ սելեն պարունակում են սխտորը, բրազիլական ընկույզը, արևածաղկի սերմերը, ծովամթերքը: Ու թեև այս ցանկը կարելի է շարունակել, մարդկանց մեծ մասի օրգանիզմում այս հանքանյութի մակարդակը բավարար չէ:
Հակաօքսիդանտ ազդեցություն ունի: Ինչպես հայտնի է, հակաօքսիդանտներն օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալներից, որոնք մեծացնում են քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սելենն անհրաժեշտ է նաև վահանաձև գեղձի և իմունային համակարգի աշխատանքի համար:
Պայքարում է վաղաժամ ծերացման դեմ: Այս հանքանյութը կարող է կանխարգելել վաղաժամ ծերացումը: Այն հակաօքսիդանտ է, որն ազատ ռադիկալներին թույլ չի տալիս վնասել հյուսվածքները:
Նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: Ուժեղ իմունային համակարգը պաշտպանում է մի շարք հիվանդություններից:
Պաշտպանում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք պնդում են, որ սիրտ-անոթային հիվանդություններով տառապող անձանց օրգանիզմում սելենի մակարդակը ցածր է: Այս հանքանյութը կարող է կարևոր լինել խոլեստերինի մակարդակի կարգավորման համար, ինչը ևս կարևոր է սիրտ-անոթային համակարգի առողջության համար:
Լավացնում է վահանաձև գեղձի աշխատանքը: Սելենը կարևոր է նաև վահանաձև գեղձի աշխատանքի ակտիվացման համար:
Օրգանիզմից դուրս է բերում մետաղները: Մետաղների կուտակումը ժամանակի ընթացքում հանգեցնում է առողջական խնդիրների: Սակայն, եթե օրգանիզմին բավարարում է սելենի մակարդակը, իրավիճակը փոխվում է: Սելենն օրգանիզմից դուրս է բերում նաև տոքսինները:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը