Ազատվեք ցավից, բորբոքումից, իջեցրեք միզանյութի մակարդակը

Բնական միջոց, որը կօգնի օրգանիզմից դուրս բերել միզանյութի ավելորդ մակարդակը։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ որոշ հիվանդությունների դեպքում օրգանիզմում բարձրանում է միզանյութի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել հոդատապի։

Սա հոդերի բորբոքային հիվանդություն է, որին բնորոշ են սուր ցավի հանկարծակի նոպաները։ Կայքի փոխանցմամբ՝ այս տհաճ իրավիճակը կարելի է թեթևացնել բնական միջոցի օգնությամբ։ Վարունգի հյութը կօգնի իջեցնել մարմնի ջերմաստիճանը, օրգանիզմից դուրս բերել ավելորդ միզանյութը։ Վարունգի, նեխուրի, կիտրոնի հյութի և իմբիրի համադրությունն իդեալական միջոց է բորբոքման դեմ։

Բաղադրիչներ

  • 1 միջին վարունգ
  • 2,5 սմ իմբիր
  • 1 կտոր կիտրոն
  • 2 ճյուղ նեխուր։

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Լավ մաքրեք բոլոր բաղադրիչները, վարունգը կտրատեք, մյուս բաղադրիչների հետ խառնեք բլենդերում։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։

Օգտագործեք ամեն օր, մինչև նկատեք դրական արդյունքը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930