Բաժիններ՝

Ալ Պաչինոն կխաղա Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում. Variety

Ալ Պաչինոն կմիանա ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմի դերասանական կազմին: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

Կինոնկարը, որում իրադարձությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1960-ական թվականների վերջին, կներկայացնի հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղ Ռիք Դալթոնի եւ նրա կրկնորդ Քլիֆ Բուտի պատմությունը, որոնց դերերը կկատարեն Լեոնարդ դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը: Ալ Պաչինոն կմարմնավորի Դալթոնի Մարվին Շվարց անունով գործակալին:

Ալ Պաչինոն առաջին անգամ է աշխատելու Տարանտինոյի հետ, իսկ դի Կապրիոն եւ Փիթն արդեն նկարահանվել են նրա ֆիլմերում: «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարի պրեմիերան պլանավորված է 2019 թվականի օգոստին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս