Նեխուրով և արքայախնձորով հյութ, որը կօգնի ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպից
Ըմպելիք, որը հարուստ է վիտամիններով և օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ արքայախնձորի և նեխուրի համադրությունը կօգնի ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործում:
Բաղադրիչներ
- 2 բաժակ ջուր՝ 400 մլ
- 2 բաժակ արքայախնձոր՝ 300 գրամ
- նեխուր
- կես կիտրոնի հյութ
- 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:
Պատրաստման եղանակը: Արքայախնձորը մանր կտրատեք, լավ լվացեք նեխուրը, մանրացրեք: Քամեք կիտրոնի հյութը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում:
Ստացված հյութը հարկավոր է օգտագործել օրվա ընթացքում երկու անգամ, առաջինը՝ առավոտյան՝ քաղցած վիճակում, երկրորդը՝ ճաշին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը