«Ոչ ոք ինձ չի կարող ցույց տալ՝ ինչպես խաղալ». Պոգբա
Ֆրանսիայի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբան խոսել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում քննադատությանը:
«Ես չեմ ապրում այլ մարդկանց համար: Ես չեմ ապրում նրանց այն մտքերի համար, որ ես լավն եմ, լավագույնն եմ, կամ՝ կատարյալ: Ամեն մեկն ունի իր կարծիքը, ես հարգում եմ դա:
Ես խաղում եմ ֆուտբոլ, ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Իմ հարազատներն աջակցում են ինձ: Դա ինձ համար ամենակարևորն է: Մենք չեն կարող սիրել բոլորին, կամ լինել բոլորի սիրելին: Այս աշխարհում չկա կատարյալ բան:
Ես չեմ հուզվի, երբ մեկն ասի, թե չի սիրում ինձ: Մարդիկ ունեն դրա իրավունքը: Դուք պարտավոր չեք սիրել ինձ:
Ես միշտ եղել եմ այսպիսին: Ես ամեն ինչի հասել եմ՝ այսպիսին լինելով: Ոչ ոք չի կարող ասել ինձ՝ ինչպես խաղամ: Ոչ եք: Ոչ ոք չի կարող ասել՝ ինչպիսին պետք է լինեմ ես: Այսպիսին է իմ ֆուտբոլը: Վերջ:
Ոչ ոք, իհարկե, չի քննադատում Մեսսիին, երբ նա ուղղակի քայլում է դաշտով: Նա խփում է երեք գոլ, բայց ոչ մեկը չի ասում նրա քայլելու մասին:
Ձեզ թվում է՝ ինձ հետաքրքրո՞ւմ է այն, որ ինձ սիրեն: Իհա՛րկե ոչ»,- նշել է Պոգբան:
Սիրարփի Աղաբաբյան