
«Ռեալը» ստորագրեց բրազիլական ֆուտբոլի հաջորդ աստղին

«Ռեալը» ձևակերպեց բրազիլացի երիտասարդ հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոդրիգո Ռոդրիգեսի տրանսֆերը:
«Ռեալը» ձեռք բերեց 18-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգո Ռոդրիգեսին «Նովորիզոնզինոյից»: «Ես միշտ երազել եմ կրել աշխարհի մեծագույն ակումբի մարզաշապիկը: Վստահ եմ, որ զարգացման համար ավելի լավ տեղ ես չէի գտնի»,- հայտարարել է Ռոդրիգոն:
Նրա ներկայացուցիչ Էդո Շմիդտն ավելացրել է. «Ռոդրիգոն իր սերնդի տաղանդավորագույն ֆուտբոլիստներից մեկն է համաշխարհային ֆուտբոլում, իսկ «Ռեալում» նա կարող է դառնալ ավելի լավը»:
Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 4 մլն եվրո, իսկ սկզբում Ռոդրիգոն հանդես կգա «Ռեալի» ռեզերվային կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը