Բաժիններ՝

«Յուվենթուսն» Իկարդիի համար «Ինտերին» առաջարկել է 50 մլն եվրո և Իգուաինին

Ինչպես հաղորդում է FCInter1908.it-ն, Թուրինի «Յուվենթուսն» աչք է դրել Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի վրա:

Ինչպես պնդում է աղբյուրը, թուրինյան ակումբն արդեն 50 մլն եվրոյի չափով առաջարկ արել է «ներաձուրիներին» արգենտինացու գնման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկի մեջ ներառել է հարձակվող Գոնսալո Իգուաինին, ում նկատմամբ տվյալ պահին հավակնություններ ունի լոնդոնյան «Չելսին»: Իր ֆուտբոլիստին «Յուվենթուսը» գնահատում է 60 մլն եվրո:

«Ծեր Սենյորայի» ներկայացուցիչներն իրավապահներին խնդրել են ուսումնասիրել Իկարդիի պայմանագրի պայմանները, որում նախատեսված է 110 մլն եվրոյի չափով հրաժարագին, որը գործում է միայն արտասահմանյան ակումբների համար:

Իտալական Սերիա Ա-ի ավարտված մրցաշրջանում 25-ամյա Իկարդին 34 խաղերում դարձել է 29 գոլի հեղինակ: Իր հերթին՝ 30-ամյա Իգուաինը 35 խաղերում դարձել է 16 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031