Իսրայելացի դերասանուհի Գալ Գադոթը հրաժարվել է դառնալ «Եվրատեսիլ-2019»-ի հաղորդավարուհին
«Հրաշք-կինը» (2017 թ.) բլոքբասթերի գլխավոր դերակատարուհին՝ իսրայելացի Գալ Գադոթը, հրաժարվել է «Եվրատեսիլ» մրցույթի հաղորդավարուհին լինելու առաջարկից, մրցույթ, որը հաջորդ տարի պետք է անցկացվի Իսրայելում:
Այդ մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը: «Իսրայելացի դերասանուհի Գալ Գադոթը հրաժարվեց «Եվրատեսիլ-2019» մրցույթին որպես հաղորդավարուհի մասնակցելուց»,-նշում է հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ Գադոթի գործակալները մերժումը բացատրել են դերասանուհու ծանրաբեռնված գրաֆիկով:
Գադոթին միջազգային երգի մրցույթը վարելու առաջարկությունը մի քանի օր առաջ արվել է «Կան» իսրայելական պետական հեռուստառադիոհեռարձակող կորպորացիայի կողմից, որը պատասխանատու է Իսրայելում «Եվրատեսիլ-2019»-ի բոլոր միջոցառումների կազմակերպման համար:
Մրցույթը մեկ տարի հետո Իսրայելում է անցկացվելու «Եվրատեսիլ»-ի կանոններին համապատասխան, քանի որ այս տարվա մայիսի 13-ին Լիսաբոնում երգի այդ ստուգատեսում հաղթանակ է տարել իսրայելուհի Նեթա Բարզիլայի Toy («Խաղալիք») երգը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն արդեն հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2019»-ը տեղի է ունենալու Երուսաղեմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: