
Հայաստանի դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մայիսի 24-ին քաղաքավարության հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մորիս Գուրդո-Մոնտանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցներն ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ բարեկամական հարաբերությունները, դրանք խորացնելու անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով ինչպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը, նախագահ Մակրոնի պետական այցը հոկտեմբերին, այնպես էլ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի առաջիկա այցը:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների խաղաղ հանգուցալուծումը: