Բաժիններ՝

«Բուսաբանական այգու տարածքում բիզնես նպատակով մոնտաժման աշխատանքները դադարեցված են». Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

ի պատասխան մի շարք քաղաքացիների բողոք-դիմումների, այսօր իմ հանձնարարականով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներկայացուցիչը արագ-արձագանքման կարգով ժամանել է Բուսաբանական այգու տարածք, տեղում ծանոթացել խնդրին և հանդիպել Բուսաբանական այգու տնօրինությանը և բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին։

Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համաձայան ՀՀ կառավարության 2001 թ 896-Ն որոշման՝ էսքիզային նախագծի համար սահմանված կարգով դիմում չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան, ինչը նշանակում է, մոնտաժման գործընթացը սկսել են առանց իրավական գործընթացների պատշաճ իրականացման։

Տեղեկացնում եմ, որ մոնտաժման աշխատանքները դադարեցված են, և ՊՎԾ-ն հետևելու է, որպեսզի համապատասխան իրավական գործընթացներն անցնելուց հետո միայն իրականացվի աշխատանքներ։

Ինչպես նաև, տեղեկացնում եմ, որ ՊՎԾ ներկայացուցիչը մանրամասն տեղատեսության արդյունքում պարզել է, որ ծառահատում տեղի չի ունեցել։

Հ.Գ. Այնուամենայիվ, կարծում եմ, որ ոչ թե պատկան մարմինները պետք է դրոշակ օգտագործեն և հավաստիացնեն, որ ծառահատում չի եղել, այլ, հատկապես Բուսաբանական այգու տնօրինությունն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ պետք է մշակեն լայնածավալ ծառատունկ անելու ծրագիր և վերջ դնեն այդօրինակ կարևոր նշանակության տարածքների անապատացմանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031