«Պետք է շատ արագ քայլեր ձեռնարկենք, որպեսզի մշակութային ամենակարևոր օջախները հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց հասանելի լինելու համար». Նիկոլ Փաշինյան

«Ունիսոն» հասարակական կազմակերպության և «Փարս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ դահլիճում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում բարձրացրեց հաշմանդամության խնդիր ունեցող անձանց համար չհարմարեցված մշակութային օջախների խնդիրը.

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր մեծ սիրով և պատրաստակամությամբ կայցելեին մշակութային միջոցառումների, և այդ դահլիճները չէին լինի կիսադատարկ, ինչպես նոր դուք քիչ առաջ արդարացիորեն նշեցիք, եթե ֆիզիկապես ունենային այդ հնարավորությունը: Ես սա ձեզ ասում եմ՝ և՛ որպես հանդիսատես, և՛ որպես կատարող: Խոսքս հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին է: Որևէ զարգացած երկրում բացառվում է հանդիպել որևէ մշակութային օջախ, որը հարմարեցված չլինի նման կարգի խնդիրներ ունեցող մարդկանց պահանջների համար»:

Ի պատասխան հնչեցված մտահոգությանը՝ վարչապետն արձագանքում է՝ շատ տեղին հարց է, և մենք պետք է շատ արագ քայլեր ձեռնարկենք, որպեսզի մշակութային ամենակարևոր օջախները հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց հասանելի լինելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031