
Հակոբյանը և Սարգսյանը շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 9-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են մնալ առաջատարների շարքում:
Կայացած 9-րդ տուրում Արամ Հակոբյանը հաղթել է Դմիտրի Կուզնեցովին, Շանթ Սարգսյանը` Արսենի Նեստերովին: Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի է խաղացել Պաուլյուս Պուլտինևիչուսի հետ:
Այս տուրից հետո Հակոբյանը և Սարգսյանն ունեն 6,5-ական միավոր և մնում են առաջատարների շարքում:
Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և կավարտվի մայիսի 26-ին: