
Կառավարության ներկայացուցիչը չպետք է պարտադրված լինի ԱԺ-ում հանդես գալու հարակից զեկուցմամբ

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը միտված է ապահովելու կառավարության կողմից ցանկացած հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու պարտականությունը:
«Օրինագծով առաջարկվում է հարակից զեկուցմամբ հանդես գալը սահմանել ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն: Կառավարությունն առաջարկում է, որպեսզի օրենքի նախագիծն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկելիս, կառավարության կողմից նախագծի վերաբերյալ առաջարկների բացակայության դեպքում, կառավարության ներկայացուցիչը պարտադրված չլինի հանդես գալու հարակից զեկուցմամբ»,- ասաց Զեյնալյանը՝ ավելացնելով, որ նախագծին գործադիրը կողմ է մասնակի:
Նախագծի հեղինակներն են Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորները: