
Կարլո Անչելոտին՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչ

Կարլոն վերադարձավ Իտալիա:
«Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ դարձավ Կարլո Անչելոտին: Համաձայնագիրը 58-ամյա մասնագետի հետ նախատեսված է 2 տարվա համար՝ 1 տարով երկարաձգելու օպցիայով:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Անչելոտիի աշխատավարձը կկազմի տարեկան 6.5 մլն եվրո:
Անչելոտին «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Մաուրիցիո Սարիին: Նրա վերջին աշխատանքի վայրը եղել է «Բավարիան», որտեղից Կարլոյին հեռացրին 2017թ. սեպտեմբերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը