Թթվային հավասարակշռությունը վերականգնելու 10 եղանակ

Շատ մարդկանց մոտ օրգանիզմի թթվայնության մակարդակը բարձր է: Սա փողոցային արագ սննդի, ռաֆինացված շաքարի և ԳՄՕ-ի արդյունք է: Սակայն բոլորը չէ, որ գիտակցում են, որ թթվային միջավայրը կատարյալ է քաղցկեղի զարգացման, ավելորդ քաշի, ցավերի ու զանազան հիվանդությունների համար: Բարեբախտաբար, օրգանիզմում հիմնային միջավայր ստեղծելը շատ հեշտ է: Հիմնային միջավայրը թթվայինի հակապատկերն է:

Ահա օրգանիզմը հիմնայնացնելու 10 բնական եղանակ

1. Ամենագլխավորը՝ օրը ժպիտով և մեկ մեծ բաժակ կիտրոնաջուր (1 բաժակ գոլ ջուր, 1 թարմ քամած կիտրոնի հյութ) խմելուց սկսելն է: Թեպետ կիտրոնը թթու է, այն օրգանիզմի վրա հակառակ ազդեցություն է գործում: Այս ըմպելիքը խմեք քաղցած փորին՝ ստամոքսը մաքրելու համար: Մեկ այլ տարբերակ է օրական 1-2 բաժակ բնական խնձորի քացախով ջուրը: 220 մլ ջրի մեջ լցնել 1-2 ճաշի գդալ խնձորի քացախ ու խմել:

2. Կերեք կանաչեղենով պատրաստված աղցանների մեծ չափաբաժիններ՝ համեմված կիտրոնի հյութով ու բարձրորակ ձիթայուղով: Կանաչ բանջարեղենն ու մրգերը կալցիումի տիպի հիմնային միկրոէլեմենտների լավագույն աղբյուրներից են: Օրվա ընթացքում կերեք դրանք օրգանիզմում առողջ Ph հավասարակշռությունը պահելու համար:

Կարդացեք նաև

3. Եթե քաղցած եք ու ուզում եք ինչ-որ կերպ հագեցնել քաղցը, ապա թարմ, առանց աղի նուշ կերեք: Այն պարունակում է մագնեզիումի ու կալցիումի տիպի շատ հիմնային միկրոէլեմենտներ, որոնք վերականգնում են թթվահիմնային հավասարակշռությունը, ինչպես նաև կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը:

4. Խմեք նշի կաթ ու հատապտղային սմուզիներ: Եթե ընտրության հնարավորություն կա, նշի կաթը միշտ էլ կովի կաթից գերադասելի է:

5. Գնացեք զբոսնելու կամ զբաղվեք ֆիզկուլտուրայով: Ակտիվությունը ծայրաստիճան կարևոր է: Ֆիզկուլտուրան օգնում է օրգանիզմից դուրս բերել թթվային մթերքները:

6. Խորը շնչեք: Կատարյալ տարբերակում պետք է մաքուր օդով հագեցած տեղ գտնել, թթվածնով հարուստ վայր, ու գնալ այնտեղ յուրաքանչյուր հնարավորության դեպքում: Այնտեղ, և ոչ միայն՝ այնտեղ, պետք է շատ ջուր խմել օրգանիզմը շլակներից մաքրելու համար:

7. Ամեն օր միս մի կերեք: Եթե կարողանաք մի քանի օր դիմանալ առանց մսի, գերազանց է, քանի որ մսի ամենօրյա գործածությունն իրենից հետո թթվային մնացորդներ է թողնում:

8. Հրաժարվեք շաքարի բարձր պարունակությամբ աղանդերից ու քաղցր գազավորված ըմպելիքներից: Շաքարն աշխարհի ամենավտանգավոր թթվային մթերքներից է: Մեկ գավաթ գազավորված ըմպելիքից մնացած թթվայնությունը չեզոքացելու համար անհրաժեշտ է ավելի քան 30 բաժակ ջուր խմել:

9. Սննդակարգի մեջ շատ բանջարեղեն ընդգրկեք: Նկատի ունեցեք, որ կարտոֆիլը հաշիվ չէ: Շատ օգտակար կլինեն պղպեղները, ծնեբեկը, դդմիկը և սմբուկը:

10. Եվ վերջապես, ավելի շատ բրյուսելյան կաղամբ կերեք: Այն արտակարգ կերպով հիմնայնացնում է օրգանիզմը և պարունակում է մի շարք սննդարար նյութեր և օգտակար ֆերմենտներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս