Բաժիններ՝

Դավիթ Յանը գործարկում է նոր նախագիծ արհեստական ինտելեկտի ոլորտում

ABBYY-ի հիմնադիր Դավիթ Յանը գործարկում է նոր նախագիծ, որը գործելու է արհեստական ինտելեկտի ոլորտում: Նոր նախագիծը՝ Yva-ն, բիզնեսի արդյունավետության առավարման համակարգ է:

Yva-ի գործարկումը հիմնված է Դավիթ Յանի մեկ այլ նախագծի՝ Findo-ի վրա:  Findo.com-ը  խելացի որոնողական համակարգ է: Այս համակարգի միջոցով հնարավոր է գտնել փաստաթղթերն ու անձնական տվյալները: Համակարգը կօգնի գտնել անձնական նամակները, ինչպես նաև այնպիսի փաստաթղթեր, որոնց անունը չեք հիշում:

Findo-ն իր տեսակով բացառիկ համակարգ է, քանի որ հասկանում է մարդկային լեզուն: Համակարգի միջոցով հնարավոր է ամպային պահոցներում գտնել տարբեր փաստաթղթեր:

Yva-ը արդեն իսկ փորձնականորեն  գործարկվել է ԱՄՆ-ում և շուտով հասանելի կլինի նաև Ռուսաստանում:  Այժմ համակարգը գործում է անգլերեն և ռուսերեն լեզուներով, բայց մոտ ժամանակներում կգործի նաև ճապոներեն, չինարեն և գերմաներեն լեզուներով:

Կարդացեք նաև

Yva-ն միանում է կորպորատիվ փոստին, մեսինջերներին, հարցումներ է իրականացնում աշխատակիցների շրջանում և վերլուծում է տվյալները: Արդյունքում՝ համակարգը բոլոր աշխատակիցներին և ղեկավարներին տալիս է խորհուրդներ կամ նախազգուշացումներ  անում,  ինչը կարող է մեծացնել վաճառքի քանակը, զգուշացնել հիմնական աշխատակիցների հեռացման մասին և հայտնաբերել այլ ռիսկեր:

«Հեռացման մասին ավելի վաղ տեղեկացնելն ու հիմնական աշխատակիցներին պահելը Ռուսաստանում կխնայի միլիոնավոր ռուբլիներ, իսկ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 100 հազար դոլար և ավելին»,- նշել է Դավիթ Յանը:

Բացի այդ, համակարգը բացահայտում է այն աշխատակիցներին, ովքեր կորցրել են հետաքրքրությունն աշխատանքի նկատմամբ, օգնում է հարթել կոնֆլիկտն աշխատակիցների և հաճախորդների միջև:

Այժմ համակարգն աշխատում է փորձնական, բայց դրա հետ համատեղելի են արդեն  Office 365, G-Suit, Slack և Github հարթակները, իսկ 2018 թվականի ավարտին հարթակների թիվը կլինի 30+, այդ թվում՝ Jira, Asana, Dynamics, Salesforce, Amo CRM, «Битрикс 24» աղբյուրները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս