
Բույսերը միմյանց հետ «շփվում են» հողի մեջ քիմիական գոյացումների միջոցով. գիտնականներ

Միեւնույն տեսակի բույսերը «շփվում են» քիմիական այն գոյացումների միջոցով, որոնք դրանք արմատներով թողնում են հողում: Այդ կերպ նրանք միմյանց նախազգուշացնում են պոտենցիալ կերպով վտանգավոր հարեւանների մասին, որպեսզի սկսեն արագ աճել եւ չմնալ ստվերում:
Այս եզրակացությանն են հանգել Ուպսալայի Շվեդիայի գյուղատնտեսական համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակված են Plos One հանդեսում: «Եթե մեզ հարեւանները դուր չեն գալիս, ապա մենք կարող ենք տեղափոխվել,- մեջբերում է The Guardian թերթը հետազոտության ղեկավար Վելեմիր Նինկովիչի խոսքը:-
Բույսերն այդ հնարավորությունը չունեն: Դրանք հարմարվել են դրան եւ օգտագործում են ազդանշաններ, որպեսզի խուսափեն վիճելի իրավիճակներից եւ ապագայում նախապատրաստվեն մրցակցության», հաղորդել է ՏԱՍՍ-ը: