Բաժիններ՝

Ֆրանսիացիների ավելի քան 60 տոկոսը դժգոհ է Մակրոնի պաշտոնավարումից. հարցում

Ֆրանսիացիների մեծամասնությունը (բնակչության 64 տոկոսը) հիասթափված է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի գործունեությունից: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում են հասարկական կարծիքի հարցման՝ մայիսի 2-ին հրապարակված արդյունքները, որը Ipsos/Sopra Steria ծառայությունն անցկացրել է France Televisions պետական մեդիահոլդինգի պատվերով:

Ընդհանուր առմամբ հիասթափություն հայտնածների խմբի 28 տոկոսը նշել է, որ իրենք «խիստ հիասթափված են», 36 տոկոսը՝ «ավելի շուտ հիասթափված է», քան գոհ: Մակրոնի գործունեությունից ու քաղաքականությունից գոհունակություն է հայտնել ֆրանսիացիների 36 տոկոսը, որոնց 32 տոկոսը «ավելի շուտ գոհ է», քան հիասթափված, եւ 4 տոկոսը «շատ գոհ է»:

Հարցումը Համացանցի միջոցով անցկացվել է ապրիլի 20-21-ին: Դրան մասնակցել է 18 եւ ավելի բարձր տարիքի 1013 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս