Բաժիններ՝

Երևանում տեղի ունեցած վթարը խլեց 1 տարեկան երեխայի կյանքը

Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին վթարի ենթարկված 1 տարեկան երեխան այսօր հիվանդանոցում մահացել է:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից 168.am-ին հայտնեցին, որ երեխան ընդունվել է ծանր վիճակով, գանգուղեղային վնասվածքով, կատարվել է շնչուղիների ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառություն, երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24 ին համարները փակած ավտոյով անասունը խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան փողոց ու պայքարեցին, որ հիմա խուժաններով ինքնահաստատվեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գոհար Հայրապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս