
«Ֆրանսիան Սիրիայում կընդլայնի իր մասնակցությունը միջազգային կոալիցիային». Մակրոն

Ֆրանսիան մտադիր է մեծացնել իր ավանդը Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողության մեջ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ավարտին հասցնելու համար:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին հայտարարել է՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում «Մենք կմեծացնենք մեր հանձնառությունը միջազգային կոալիցիայում»,- ասել է Մակրոնը: «Մենք միասին կաշխատենք տարածաշրջանի անվտանգության ամրապնդման համար»,- հավելել է նա:
Ֆրանսիայի նախագահը նաեւ հայտարարել է Սիրիայի հիմնախնդրի կարգավորման շուրջը Ռուսաստանի հետ բանակցությունների կարեւորության, ինչպես նաեւ Ժնեւի եւ Աստանայի գործընթացների միջեւ «կամուրջ գցելու» մասին: