5 րոպե աղջնակի կյանքից ֆոտոկոլաժը քաոսի խորհրդանիշ են ճանաչել
Շոտլանդացի Իեն Մյուիրը տեսախցիկով նկարահանել է հինգ րոպե իր երկամյա դուստր Միլլիի կյանքից եւ ստեղծել ֆոտոկոլաժ, որպեսզի ցույց տա, թե աղջնակը որքան շատ զբաղմունքներ է հասցրել փոխել այդ ընթացքում: Համացանցում խոստովանել են, որ նկարն արտացոլում է ընտանեկան կյանքի քաոսը: Այդ մասին գրել է The Daily Mirror-ը:
Հինգ րոպեում լուսանկարչի դուստրը հասցրել է խաղալ սինթեզատորով, թռչկոտել բազմոցին, նստել սպիտակեղենի զամբյուղում, թաքնվել հեռուստացույցի հետեւում եւ կատարել բազմաթիվ այլ գործողություններ՝ անկարգություն թողնելով իր հետեւից:
Լուսանկարը Համացանցում վիրուսային է դարձել այն բանից հետո, երբ Մյուիրի՝ Սալլի անունով ընկերուհին լուսանկարը հրապարակել է ծնողների համար Facebook-հանրակցությունում: Սալլին չէր սպասում, որ ընդամենը մի երկու ժամում փոստն ավելի քան երկու հազար լայք կհավաքի: