Արսեն Վենգերը կշարունակի կարիերան ՊՍԺ-ում, «Բորուսիայում» կամ Ասիայում
Ֆրանսիացին դեռ չի հեռացել «Արսենալից», բայց արդեն բազմաթիվ տարբերակներ ունի:
Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը, ով կհեռանա «Արսենալից» մրցաշրջանի ավարտից հետո, արդեն ունի կարիերան շարունակելու մի քանի տարբերակներ:
Չինաստանի կառավարությունն ուզում է վստահել Վենգերին երկրում ֆուտբոլի զարգացումը և տալ նրան բացարձակ քարտ-բլանշ: Հաջորդ ասիական տարբերակը մասնագետի համար Ճապոնիայի հավաքականը գլխավորելն է: Արսենն աշխատել է ճապոնական «Նահոյա Գրամպուս» ակումբում 1994-1996թթ.:
Ֆրանսիացուն դիտարկում են նաև՝ որպես Դորտմունդի «Բորուսիայում» Պիտեր Շտեգերի փոխարինող, առավել ևս, որ Վենգերն ազատ խոսում է գերմաներեն: Ինչպես հաղորդում է Telefoot-ը, Արսենը կարող է նաև ընդգրկվել ՊՍԺ-ի ղեկավարության մեջ, բայց ոչ՝ որպես մարզիչ կամ մարզական տնօրեն: Վենգերն աշխատել է «Արսենալում» 22 մրցաշրջան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը