Բաժիններ՝

ՄԱԿ-ը հունիսին կանցկացնի հակաահաբեկչական ծառայությունների ղեկավարների առաջին խորհրդաժողովը

ՄԱԿ-ը հունիսին կանցկացնի մասնակից երկրների հակաահաբեկչական ծառայությունների ղեկավարների առաջին խորհրդաժողովը, որի նպատակը կդառնա բազմակողմ կոոպերացման ամրապնդումը ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման մասնակիցներին հղած ուղերձում, որն ապրիլի 25-ին բացվել է Սոչիում:

Գլխավոր քարտուղարի ուղերձը հրապարակել է նրա տեղակալ Յուրի Ֆեդոտովը։ «Հունիսին ես կհրավիրեմ ՄԱԿ-ի առաջին խորհրդաժողովը մասնակից երկրների հակաահաբեկչական ծառայությունների ղեկավարների համար,-նշել է Գուտերիշը:-Նրա նպատակը կդառնա բազմակողմ հակաահաբեկչական համագործակցության ուժեղացումը նոր համաշխարհային, տարածաշրջանային ու երկկողմ ձեւաչափերի օգնությամբ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային համագործակցությունն այսօր «կարեւոր է, ինչպես երբեք»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվացնել հակամարտությունների կանխման ջանքերը:

«Մեզ հարկավոր է միասին կենտրոնանալ հակամարտությունից երկխոսության անցնելու վրա, որը հենվում է իրավունքի նորմերի եւ վեճերի խաղաղ լուծման հանձնառության վրա»,-հայտարարել է գլխավոր քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30