«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում». Նիկոլ Փաշինյան

«ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում, ես իրենց խորհուրդ եմ տալիս չանել դա»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասում է, որ հրապարակում վարչապետ ընտրելը հակասում է Սահմանադրությանը՝ Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց.

«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել՝ մենք ինչ ենք ասում. վարչապետը պետք է ընտրվի ԱԺ-ում, պետք է առաջադրվի ԱԺ խմբակցության կողմից, իսկ մինչ այդ ժողովուրդը պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»:

Լրագրողի դիտարկմանն էլ՝ բայց ՀՀԿ-ն կարող է դեմ քվեարկել՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Իրենք ուզո՞ւմ են՝ այս իրավիճակը լուծեն, թե՞ չէ: Իրենք հիմա իշխանություն չեն երկրում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս