
Քաղցր կարտոֆիլ․ զարմանալի հատկություններ, որոնց մասին չգիտեք

Քաղցր կարտոֆիլը հարուստ է երկաթով, մագնիումով, բջջանյութով, վիտամին A-ով, C-ով, կալցիումով, կալիումով, բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն ներկայացրել է քաղցր կարտոֆիլ օգտագործելու մի քանի պատճառ։
Հակաօքսիդանտները կանխարգելում են ազատ ռադիկալների հասցրած վնասը, դիաբետի, սրտային հիվանդությունների առաջացումը։
Օգնում է բրոնխիտի դեպքում։ Քաղցր կարտոֆիլը տաքացնում է մարմինը, ազդում մարմնի ջերմաստիճանի վրա՝ շնորհիվ սննդարար նյութերի։ Այդ պատճառով այն օգտագործվում է բրոնխիտի դեպքում, քանի որ հարուստ է երկաթով, վիտամին C-ով։
Լավացնում է ուղեղի աշխատանքը։ Քաղցր կարտոֆիլը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչը լավացնում է ուղեղի աշխատանքը, հիշողությունը, ճանաչողական կարողությունները։
Պայքարում է սթրեսի դեմ։ Քաղցր կարտոֆիլը մեծ քանակով մագնիում է պարունակում, որն օգնում է պայքարել սրթեսի դեմ, հանգստացնել մարմինն ու ուղեղը։ Այս հանքանյութը կարևոր է նաև նյարդերի, ոսկորների, սրտի, մկանների, անոթների աշխատանքի համար։
Ամրացնում է իմունային համարգը։ Քաղցր կարտոֆիլը մեծ քանակով վիտամին A է պարունակում, որն օրգանիզմին օգնում է պայքարել հիվանդությունների, վարակների դեմ։
Օգնում է պահպանել տեսողությունը։ Բետա-կարոտինը նպաստում է տեսողության լավացմանը, աչքերի չորության կանխարգելմանը։
Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Օգտակար է դիաբետի դեպքում, քանի որ կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։
Օգնում է նիհարել։ Սննդարար նյութերի շնորհիվ քաղցր կարտոֆիլը կարող է օգնել նաև նիհարել։ Այն հարուստ է բջջանյութով, որը նպաստում է նյութափոխանակությանը, հագեցածության զգացում հաղորդում։
Նպաստում է մաշկի առողջությանը։ Վիտամին C-ն անհրաժեշտ է նյութափոխանակության, ոսկորների ու ատամների առողջության համար։ Այն նաև արագացնում է վերքերի ապաքինումը, պահպանում մաշկի էլաստիկությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը