Բաժիններ՝

«Ես պետք է անեի դա, անգամ, եթե դա փչացներ իմ կարիերան». Բուֆոնը՝ մրցավարի մասին

La Gazzetta dello Sport-ի լրագրող. «Հրաժարվեք ձեր խոսքերից, ջնջեք դրանք»:
Իտալիայի ամենահայտնի լրագրողներից մեկը՝ Լուիջի Գարլանդոն, բաց նամակ է հղել Ջանլուիջի Բուֆոնին: Նամակում լրագրողն իտալացի դարպասապահին կոչ է անում ներողություն խնդրել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչից հետո մրցավարի հասցեին հնչեցրած խոսքերի համար:  Հիշեցնենք, որ Բուֆոնը նշել էր, որ մրցավարի սրտի փոխարեն՝ աղբաման է:

«Այո, պահը շատ դժվար էր: Մենք շատ լավ հասկանում ենք այդ սարսափելի զգացումը պարտությունից հետո: Այո, դուք արժանի էիք ավարտել ձեր կարիերան՝ ձեռքերում պահելով Չեմպիոնների լիգայի գավաթը: 2006 թվականին դուք բարձրացրիք Աշխարհի գավաթը և բոլորիս համար դարձաք Բեռլինյան պատ: Այդ իսկ պատճառով, բոլոր նրանք, ովքեր հետևում էին ձեզ այս 20 տարիներին, հասկանում են ձեր զայրույթը Մադրիդում: Բայց ինչ-որ պահի բոլորս ստիպված էինք կանգ առնել: Բառերը, ասված խաղից հետո, սխալ էին:

Ցավալի է, որ ամենավատ բառերն ասվեցին հանդերձարանից հետո, երբ դուք արդեն հանգստացել էիք: Ջիջի, հրաժարվեք ձեր բառերից: Ջնջեք դրանք:
Մրցավարը կարող է սխալվել: Հակառակորդը կարող է հաղթել 93-րդ րոպեին: Այդպես լինում է:

Արեք դա, Ջիջի: Մենք պատրաստ են կանգնել ու ծափահարել ձեր սեյվին՝ երկրորդ փորձից»,- գրել է Գարլանդոն: Բուֆոնի պատասխանը. «Ես այդ ամենը կասեի նորից»:

Բուֆոնը հրապարակման հաջորդ իսկ օրը պատասխանեց լրագրողին՝ նշելով, որ ոչ մի դեպքում ներողություն չի խնդրի:

Բուֆոնը նշել է, որ ինքը սովորական մարդ է, և բարկությունը, էմոցիաներն իր համար են: Դարպասապահը հաջողություն է մաղթել մրցավարին հետագա կարիերայում՝ նշելով, սակայն, որ նա դեռ երիտասարդ է նման կարևորության խաղեր անցկացնելու համար:

«Թույլ տվեք ինձ գոնե կրքոտ, հուսահատ պաշտպանել իմ թիմին և այն 5000 երկրպագուներին, ովքեր եկել էին Մադրիդ՝ աջակցելու մեզ: Ես պետք է պաշտպանեմ նրանց: Ես պետք է անեի դա, անգամ, եթե դա փչացներ իմ կարիերան»,- նշել է Բուֆոնը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս