Քաշի ավելացում, ակնե, հոգնածություն… նշաններ, որոնք չի կարելի արհամարհել

Կորտիզոլ հորմոնն արտադրվում է մակերիկամներում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ օրգանիզմում այս հորմոնի մակարդակի բարձրացման դեպքում առաջանում են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ճարպի կուտակում որովայնի հատվածում, զարկերակային ճնշման բարձրացում, սթրես: Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք կօգնեն հասկանալ՝ արդյոք օրգանիզմում բա՞րձր է կորտիզոլի մակարդակը, թե՞ ոչ:

Քաշի հանկարծակի ավելացում: Սա կորտիզոլի բարձր մակարդակի առաջին նշաններից է: Քաշի ավելացում նկատվում է հատկապես մարմնի վերին հատվածում. ճարպը սկսում է կուտակվել ուսերի, մեջքի, կրծքի հատվածում: Ձեռքերն ու ոտքերը նախկինի նման բարակ են մնում:

Մաշկային խնդիրներ: Կորտիզոլի բարձր մակարդակը բացասաբար է ազդում մաշկի վրա՝ առաջացնելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

Կարդացեք նաև

  • ակնե
  • մաշկային խնդիրներ կրծքին, որովայնին, ազդրերին
  • հակվածություն կապտուկների առաջացման
  • մազերի քանակի ավելացում դեմքին և մարմնին:

Մկանների և ոսկրերի հետ կապված խնդիրներ: Կորտիզոլ հորմոնի բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում նաև մկանների և ոսկրերի վիճակի վրա: Ոսկորների կառուցվածքը թուլանում է, մեծանում կոտրվածքների հավանականությունը:

Իմունային համակարգի անարդյունավետ աշխատանք: Կորտիզոլի բարձր մակարդակի դեպքում տուժում է նաև իմունային համակարգը, կարող են առաջանալ ասթմա, ալերգիա:

Դեպրեսիա, տրամադրության անկումներ: Կորտիզոլի բարձր մակարդակի դեպքում ամենատարածված խնդիրներից մեկը տագնապի զգացումն է: Այս զգացումը հաճախակի է նկատվում, հատկապես, եթե մարդը հակված է սթրեսի: Տագնապայնությունն ուղեկցվում է տրամադրության կտրուկ անկումներով, երբեմն՝ դեպրեսիայով:

Հոգնածություն, անքնություն: Էներգիան, որով ապահովում է կորտիզոլը, կարող է խանգարել օրգանիզմին: Օրվա ընթացքում չափազանց ակտիվ լինելուց հետո հիվանդը չի կարողանում հանգստանալ: Այս հորմոնի ավելորդ քանակը գիշերային ժամերին խանգարում է քնել, առաջանում է անքնություն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս