
Գիրքը մարդու ընկերն է. 10 փաստ նրանց մասին, ովքեր սիրում են ընթերցել

Մարդիկ գնալով ավելի քիչ են գրքեր կարդում: Բայց իզուր: Չէ որ գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ ուղեղի պարզությունը պահպանելու լավագույն միջոցը գեղարվեստական գրականության օգնությամբ հիշողությունը թարմացնելն է: Իհարկե, ավելի հեշտ է միացնել հեռուստացույցը կամ համակարգիչը, բայց, ինչպես պարզվում է, գրքասեր մարդիկ ավելի մեծ շանսեր ունեն հաջողակ դառնալու և նրանք երկար պահպանում են երիտասարդությունը: Onedio.ru-ն ներկայացնում է 10 փաստ նրանց մասին, ովքեր սիրում են գիրք կարդալ:
1. Նրանք ունեն հարուստ բառապաշար:
2. Գրքասերներն ավելի հեշտ են հաղորդակցվում մարդկանց հետ:
3. Գրքասերներն ինքնավստահ են:
4. Ընթերցանությունն ազատում է սթրեսից:
5. Հիշողությունը և մտածողությունը փայլուն են:
6. Ընթերցանությունը կարող է պաշտպանել Ալցգեյմերի հիվանդությունից, քանի որ կարդալիս ուղեղն անընդհատ տոնուսի մեջ է գտնվում:
7. Գրքասերները երիտասարդ են մնում:
8. Ընթերցանությունը զարգացնում է ստեղծագործական ունակությունները:
9. Գրքասերները, հիմնականում, անքնության հետ կապված խնդիրներ չունեն:
10. Ընթերցանությունը բարելավում է կենտրոնացումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը