Բաժիններ՝

Գագիկ Հարությունյանն Արցախի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ծրագրերը

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ապրիլի 11-ին ընդունել է Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Փոխադարձ շնորհավորանքներից հետո Գագիկ Հարությունյանն Արցախի իր գործընկերոջը ներկայացրել է խորհրդի կողմից արված գործնական քայլերը, առաջիկա ծրագրերն ու անելիքները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Գայանե Գրիգորյանին առաջարկել է մշտական կապ հաստատել Դատական դեպարտամենտի հետ՝ ցանկացած հարցում աջակցություն և օժանդակություն ստանալու համար:

Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Հարությունյանին ջերմ ընդունելության և ճիշտ որոշումներ կայացնելու հարցում օգտակար խորհրդի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30