
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Դեմիրճյանի եղբայր, ակադեմիկոս Կամո Դեմիրճյանը

ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ:
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Դեմիրճյանի եղբայր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կամո Դեմիրճյանը:
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Շատ ուրախ եմ, որ Հայաստանը ղեկավարելու է Ձեր նման անձնավորություն: Հուսով եմ, որ մեր երկիրը կշարունակի այն ճանապարհը, որի հիմքերը դրել է իմ եղբայր Կարեն Դեմիրճյանը: Չեմ կասկածում, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանն իր արժանի տեղը կզբաղեցնի միջազգային թատերաբեմում»,- գրել է Կամո Դեմիրճյանը: