Բաժիններ՝

Երևանի քաղաքապետը մի շարք հեռուստահաղորդավարների պարգևատրել է շնորհակալագրերով

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հեռուստատեսության բնագավառում երկարամյա անբասիր աշխատանքի և սերունդների հայեցի դաստիարակության գործում յուրովի ներդրում ունենալու համար հեռուստահաղորդավարներ Գայանե Փայտյանը, Տաթևիկ Բաղդասարյանը, Քրիստինե Մելքոնյանը և Էռնա Էլիզբարյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը մաղթել է նրանց անսահման սեր, կանացի երջանկություն ու մասնագիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս