Բաժիններ՝

«Սամպաոլին դավաճանել է ինձ: Նա մտերմացավ ինձ հետ հավաքականի համար». Մարադոնա

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի մասին:

«Նա եկավ հավաքական շատ օգնականների հետ և սկսեց բացատրել, որ գնդակը կլոր է: Դա նրա սխալն է:

Բոլոր նրանք, ովքեր խաղացել են ֆուտբոլ, դժվար թե հիշեն Սամպաոլիի խփած գոնե մեկ գնդակ: Դրա համար նա պետք է շատ հարգանքով խոսի այն ժառանգության մասին, որ մենք թողել ենք հավաքականում:

Սամպաոլին դավաճանել է ինձ: 2016 թվականին նա հրավիրեց Սևիլիա, որպեսզի խոսենք ֆուտբոլի մասին: Իրականում նա մտերմացավ ինձ հետ հավաքականի համար»,- պատմել է Մարադոնան:

Սիրափի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30