Բաժիններ՝

Հրապարակվել է «Յուլյա Սկրիպալի հետ հեռախոսազրույցի» ձայնագրությունը

Վիկտորյա Սկրիպալը՝ բրիտանական Սոլսբերիում թունավորված ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի զարմուհին, հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր հորեղբոր աղջկա՝ Յուլյայի հետ, որը գիտակցության է եղել մարտի վերջին: Զրույցի ձայնագրությունը միացվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրի եթերում, դրա հավաստիությունը հաստատված չէ։

Զրույցի ընթացքում որպես Յուլյա Սկրիպալ ներկայացած կինը հայտնում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: «Ամեն ինչ լավ է, ամեն ինչ լուծելի է, բոլորն ապաքինվում են, բոլորը ողջ են (…): Ոչ մեկի մոտ անուղղելի բան չկա»,-հավելել է նա, նշելով, որ շուտով դուրս է գրվելու, իսկ Սերգեյ Սկրիպալի վիճակը «նորմալ է»:

Վիկտորյան նրան պատմել է, որ եթե բրիտանական անձնագիր ստանա, ապա Լոնդոն կժամանի ապրիլի 9-ին: Զրուցակիցն ի պատասխան հայտարարել է, որ այցագիր ոչ ոք չի տա:

Սկրիպալին եւ նրա դստերը Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում գտել են մարտի 4-ին: Լոնդոնը մահափորձի պատասխանատվությունը բարդել է Մոսկվայի վրա: Ռուսաստանը ժխտում է բոլոր մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս