Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է Արմեն Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանն ազատվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամնագրում:

Տեսանյութեր

Լրահոս