Բաժիններ՝

Մաստարա գյուղի խաչմերուկի մոտ բեռնատարը շրջվել է

Ապրիլի 4-ին՝ ժամը 00:59-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Թալին-Գյումրի հատվածի 12-րդ կմ-ին «Ford» մակնիշի 892 AG 61 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1985 թ. ծնված Գ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30