Բաժիններ՝

Շվեյցարացի աստղագետները հայտնաբերել են Երկրից ամենահեռավոր միայնակ աստղը

Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է Երկրից ամենահեռավոր միայնակ աստղը, որը գտնվում է 9 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: Համապատասխան հաղորդագրությունն ապրիլի 2-ին զետեղվել է Ժնեւի համալսարանի կայքում։ Նշված է, որ հայտնագործությունը կատարվել է Hubble աստղադիտակի միջոցով դիտարկումների ժամանակ՝ «գրավիտացիոն ոսպնյակի Էֆեկտի» շնորհիվ:

Ոսպնյակի դերը, որն ուժեղացրել է աստղի լույսը եւ թույլ տվել այն տեսնել աստղադիտակով, խաղացել է MACS J1149+2223 գալակտիկաների կուտակումը, որը գտնվում է Երկրից 5 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: Հայտնաբերված լուսատուն երկնագույն գերհսկա է, հարյուր հազարավոր անգամ ավելի պայծառ, քան Արեգակը:

Գիտնականներն այն անվանել են Իկարոս: Ժնեւի համալսարանում ընդգծում են, որ այս հայտնագործությունն «իրենով նշանավորում է հեռավոր միայնակ աստղերի ուսումնասիրման նոր փուլի սկիզբը», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30