Բաժիններ՝

Դունյա Միյատովիչը դարձել է Եվրախորհրդի մարդու իրավունքների առաջին կին հանձնակատարը

Դունյա Միյատովիչն ապրիլի 3-ին դարձել է Եվրախորհրդի մարդու իրավունքների նոր հանձնակատարը։ Բոսնիայից ու Հերցեգովինայից սերված Միյատովիչը փոխարինել է Նիլս Մույժնիեկսին եւ դարձել այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինը: Միյատովիչը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար էր ընտրվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում:

Մինչ այդ նա երկար տարիներ ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչն էր ԶԼՄ-ների ազատության հարցերով: «Ես մտադիր եմ շարունակել Եվրախորհրդի մարդու իրավունքների նախորդ հանձնակատարների աշխատանքը եւ պահպանել արագորեն արձագանքելու ու մարդու իրավունքները պաշտանելու այս ինստիտուտի ընդունակությունը»,- Միյատովիչի խոսքը մեջբերել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:

Նախքան Միյատովիչը եվրոպական օմբուդսմեններ են եղել Ալվարո Հիլ Ռոբլեսը (1999-2006 թթ.), Թոմաս Համմարբերգը (2006-2012 թթ.) եւ Նիլս Մույժնիեկսը (2012-2018 թթ.), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս