Սոցցանցերը հանգեցնում են ընտելանալուն. գիտնականներ
Քվինսլենդի համալսարանի գիտնականները՝ հոգեբանների փոխգործակցությամբ, հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում ուսումնասիրվում էր սոցիալական ցանցերի օգտագործման ժամանակ մարդու վարքագիծն ու սթրեսի մակարդակը:
Ըստ life.ru-ի, կամավորների մասնակցությամբ փորձարկումները ցույց են տվել, որ առնվազն հինգ օրվա ընթացքում Facebook-ից հրաժարումը իջեցրել է կորտիզոլի, այսպես կոչված սթրեսի հորմոնի արտադրման մակարդակը: Ավելի ուշ հետազոտության մասնակիցները հայտարարել են, որ սոցցանցերի օգտագործման կարճատև ընդմիջումը առաջացնում է աբստինենտային համախտանիշին (լոմկա) համանման դրսևորումներ՝ գրգռվածություն, կենտրոնանալու անկարողություն և այլն:
Գիտնականները համարում են, որ սոցիալական ցանցերի, ինչպիսիք են Facebook-ը կամ Instagram-ը, թեստային սթրեսային օգտագործումը ցույց է տվել, թե սոցիալական ցանցերը որքան ուժեղ կարող են ազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա: Ընդ որում, հետազոտողները խորհուրդ են տալիս սոցիալական ցանցերից օգտվել հատուկ ցիկլերով, մեծ ընդմիջումներով:
Նման մոտեցումը, հետազոտողների տվյալներով, թույլ կտա չկորցնել կապերն ընկերների ու հասարակության հետ և թույլ չի տա լուրջ սթրես առաջացնել, որը կարող է ծանր հիվանդությունների հանգեցնել: Նաև, գիտնականների կարծիքով, Ինտերնետում շփման համար գործիքներից արժե օգտվել զգուշությամբ, Facebook-ի կամ Instagram-ի, ինչպես նաև այլ սոցիալական ցանցերի չարաշահումը կարող է հանգեցնել ընտելանալուն: