Բաժիններ՝

«Եվս մեկ խաղ և «Մանչեսթեր Սիթին» կդառնա չեմպիոն». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):

«Մենք հասկանում էինք, որ պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում: Կատարեցինք մեր աշխատանքը առաջին խաղակեսում և շատ լավ խաղացինք: Վերահսկում էինք խաղը, սա կարևոր հաղթանակ էր: Ինձ առաջին անգամ հաջողվեց որպես մարզիչ հաղթել «Էվերթոնին»: Թիմը երկար ընդմիջումի մեջ էր, որից հետո երբեք չգիտես՝ ինչ կարող է տեղի ունենալ:

Մենք հաջող էինք խաղում պահերն ավարտելիս, հատկապես առաջին խաղակեսում: Բոլորն իրենց ներդրումն ունեցան հաղթանակի մեջ: Հիմա ևս մեկ խաղ և մենք կդառնանք չեմպիոն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հաջորդ տուրում՝ ապրիլի 7-ին, «Մանչեսթեր Սիթին» տանը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս