
Շանհայում գործարկվել են առանց մեքենավարի ամբողջությամբ ավտոմատացված գնացքներ

Շանհայում գործարկվել են առանց մեքենավարի ամբողջությամբ ավտոմատացված գնացքներ, որոնք աշխատելու են մետրոյի մեկ ճյուղով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է Շանհայի մետրոպոլիտենը: Մետրոյի տվյալ ճյուղի երկարությունը կազմում է 6.68 կմ, այդ հատվածում տեղակայված է 6 կայարան:
Նոր համակարգը թույլ է տալիս գնացքին տեղաշարժվել, շրջվել առավել սահուն, քան սովորական գնացքները: Նշվում է, որ գնացքն ամբողջությամբ ավտոմատացված է, դա նշանակում է, որ այն ավտոմատ կերպով սկսում է շարժվել, բացել, փակել դռները, կատարել համապատասխան ծանուցում և կանգնել:
Գնացքներում տեղադրված է համապատասխան սարք, որը թույլ կտա կարգավորել միմյանց միջև հեռավորությունը` ապահովելով ուղևորների անվտանգությունը:
Յուրաքանչյուր գնացքը բաղկացած է 4 վագոնից, մաքսիմում դրանցում կարող է 726 ուղևոր: