Բաժիններ՝

«Եթե Ռոնալդուն լինել Մեսսիի տեղը, նա կխաղար Իսպանիայի դեմ». արգենտինական ֆուտբոլի լեգենդ

Հայրենիքում բոլորը չէ, որ պաշտում են Լեոյին: Արգենտինացի նախկին դարպասապահ Ուգո Գատին մեկնաբանել է Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը, ով դաշտ դուրս չէր եղել Իսպանիայի դեմ խաղում (1:6) վնասվածքի պատճառով:

«Մեսսին պետք է խաղար՝ չնայած վնասվածքին: Մարդիկ ուզում էին տեսնել քեզ: Նույն դրության մեջ գտնվելով՝ Ռոնալդուն դուրս կգար դաշտ: Ես չեմ կարծում, որ Մեսսին միակ մարդն է, ումից կախված է Արգենտինայի խաղը: Ես չեմ հավատում նման բաների»,- Գատիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Մեսսին չխաղաց նաև Ալբիսելեստեի մյուս ընկերական խաղում՝ Իտալիայի դեմ (2:0):
Գատին «Ռիվեր Փլեյթի», «Բոկա Խունիորսի» և այլ արգենտինական թիմերի նախկին դարպասապահն է: Նա հանդես է եկել արգենտինական լիգայում մինչև 44 տարեկան հասակը և անցկացրել է ռեկորդային 765 խաղ: Արգենտինայի հավաքականում Գատին անցկացրել է 18 խաղ և մասնակցել է ԱԱ-1996-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս