Բաժիններ՝

Դեսպան Բադեյանը Քուվեյթում քննարկել է այդ երկրի աշխատաշուկա բարձր որակավորում ունեցող հայ մասնագետների մուտքի դյուրացումը

Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը մարտի 27-ին հանդիպել է Քուվեյթի Պետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հինդ Ալ-Սաբիհի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխգործակցության խորացման ուղիներին առնչվող հարցեր, մասնավորապես քննարկվեցին բարձր որակավորում ունեցող հայ մասնագետների համար դեպի Քուվեյթի աշխատաշուկա մուտքի դյուրացման հարցերը: Նախարար Սաբիհը նշեց, որ ընդգծված ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի և հայերի նկատմամբ և գոհունակություն հայտնեց երկկողմ փոխգործակցության մակարդակից: Երկուստեք ընդգծվեց երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև շփումներն առավել խորացնելու ու միջգերատեսչական համագործակցության հետագա ընդլայնմանը նպաստելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարար Ալ-Սաբիհն առանձնահատուկ կարևորեց վերջերս Հայաստան կատարած իր այցը և հայաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հաջող քննարկումները։

Կողմերը կարևորեցին սոցիալական և բարեգործական բնույթի ծրագրերում քուվեյթյան կողմի գործուն մասնակցության ապահովումը, ինչպես նաև քննարկեցին Հայաստանի և Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության իրավապայմանագրային հենքի ընդլայնման հեռանկարները: Անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների միջև պետական և մասնավոր հատվածների համագործակցության համար անհրաժեշտ հարթակի ստեղծման հնարավորություններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս