
«Իմ կյանքում մի նպատակ կա՝ իմ խաղով ծառայել ազգիս». Լևոն Արոնյան

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի կարծիքով՝ հավակնորդների մրցաշարը լավ մեկնարկ չունեցավ իր համար:
«Հավակնորդների մրցաշարը վատ մեկնարկեց ունեցավ ինձ համար, հետո՝ միջնամասում, պարտիաների ընթացքը փոխել չստացվեց: Ցավոք, չի կարելի դուրս գալ մրցաշարից, երբ մոտիվացիա չունես: Այդ իսկ պատճառով վերջին խաղերն անիմաստ էին: Կրամնիկի հետ պարտիան ազդեց ամբողջ հետագա ընթացքի վրա: Առավել դժվար է ստացվում, երբ սպիտակ խաղաքարերով մեկնարկում անհաջող ես խաղում: Իմ կյանքում մի նպատակ կա՝ իմ խաղով իմ ազգին ծառայել»,- Բեռլինում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արոնյանը:
Հավակնորդների այս մրցաշարում Արոնյանը կրեց 6 պարտություն, մեկ պարտիա ավարտեց հաղթանակով և 7 պարտիայում կիսեց միավորը: Նա զբաղեցրեց վերջին հորիզոնականը:
Վարվառա Հայրապետյան Բեռլին, Գերմանիա