
«Եթե ես ցանկանամ վերադառնալ Շվեդիայի հավաքական, կվերադառնամ». Զլատան Իբրահիմովիչ

Իբրան կարող է օգնել շվեդներին ԱԱ-2018-ին:
Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով տեղափոխվեց «Լոս Անջելես Գելեքսի», չի բացառել Շվեդիայի հավաքականի կազմում ԱԱ-2018 հնարավոր այցը:
«Երբ քեզ հարմարավետ ես զգում, կարելի է մտածել հաջորդ քայլի մասին: Ինձ զանգահարում են ամեն օր, հետաքրքրվում են իմ ինքնազգացողությամբ և նրանով, թե ինչ եմ ես ուզում: Բայց ամեն ինչ իր ժամանակին: Եթե ես լավ ինքնազգացողություն ունենամ, հասկանամ, որ ուժեր կան, ապա դռները միշտ բաց կլինեն: Եթե ես ուզենամ վերադառնալ Շվեդիայի հավաքական, կվերադառնամ: Ոչ, ես այնտեղ չեմ լինի»,- Իբրային է մեջբերում Goal-ը:
ԱԱ-2018-ը տեղի կունենա 2018թ. հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը