Եվրոպական 20 պետություն պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին. The Times
Մինչև 20 եվրոպական երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ։ Ինչպես փոխանցում է The Times-ը, արտաքսումների «աննախադեպ փուլը» կսկսվի երկուշաբթի. մարտի 26-ին նախատեսված է 4 շաբաթով հետ կանչել Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերին, ինչի մասին հայտնի էր դարձել նախօրեին։
Վկայակոչելով անանուն աղբյուրը՝ թերթը նշում է, որ արտաքսման «համակարգված շարքին» կարող են մասնակցել Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։
Նախօրեին հաղորդվել էր, որ Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են հետ կանչելՄոսկվայից ԵՄ դեսպանին՝ գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերին, Սոլսբերիում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման առնչությամբ խորհրդակցությունների համար:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիության առաջնորդները համաձայնել են Մեծ Բրիտանիայի հետ, որ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է կրում Սկրիպալի թունավորման համար: