Նոր զարգացումներ Ալավերդցի Վահագի գործով. Արկոյի ցուցմունքի մանրամասները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով նոր զարգացումներ կան։

Ինչպես հայտնի է, նախօրեին Հատուկ քննչական ծառայությունում քննվող սպանություն պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի շրջանակում կալանավորվել է ևս մեկ քննիչ՝ Քննչական կոմիտեի Հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության քննիչ Արտակ Հովհաննիսյանը։

Մեր տեղեկություններով՝ Արտակ Հովհաննիսյանը կալանավորվել է Ալավերդցի Վահագի մտերիմ ընկերոջ, նրա աջ ձեռքը համարվող Արթուր Մնացականյանի՝ Արկոյի ցուցմունքի հիման վրա։ Մասնավորապես Արկոն իր ցուցմունքի ժամանակ նշել է, որ քննիչին Վահագի հրահանգով 5000 ԱՄՆ դոլար է փոխանցել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031