Բաժիններ՝

Ռուսաստանում ցանկանում են պատգամավորների համար «բարոյական կոդեքս» ստեղծել

Պատգամավորների և նրանց ընտանիքների անդամների հասարակական վարքագիծը կարող է կարգավորման ենթարկվել:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնում է RT-ն:

Այս առաջարկով Պետական դումայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Վոլոդինին պատրաստվում է դիմել Լենինգրադյան շրջանի օրենսդրական ժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Պետրովը:

«Բարոյական կոդեքսը», հավանաբար, խորհրդատվական բնույթ կունենա: Փաստաթղթում պատգամավորներին և նրանց հարազատներին խորհուրդ կտրվի հրաժարվել «բիզնես կլաս»-ով թռիչքներից, սոցցանցերում շքեղությունը և իշխանություններին իրենց մոտ լինելը ընդգծելուց: Խորհուրդ կտրվի նաև հրաժարվել ծառայողական դիրքի չպատճառաբանված ցուցադրումից:

Պետրովը կոդեքսն առաջարկում է ընդունել որպես ներքին նորմատիվային փաստաթուղթ, որին պատգամավորները պարտավոր են ծանոթանալ:

Դումայի էթիկայի հանձնաժողովի պատգամավորների հարցերով զբաղվող փոխնախագահ Նիկոլայ Իվանովն ընդգծել է, որ ոչ կիրթ վարքագիծ դրսևորելու առավելագույն պատիժը լիագումար նիստերին ելույթ ունենալու հնարավորությունից զրկելն է:

Նա համաձայն է, որ այդ նախաձեռնությունը գոյության իրավունք ունի, սակայն կոդեքսը պատգամավորների ընտանիքների և հարազատների վրա տարածելը ավելորդ է համարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս