
Դոնալդ Թրամփ Կրտսերի կինն ապահարզան է տվել. NY Post

Դոնալդ Թրամփ Կրտսերի՝ ԱՄՆ-ի նախագահի որդու կինն ապահարզան է տվել: Մարտի 15-ին այս մասին հայտնել է New York Post թերթը:
Թերթի տվյալներով՝ 40-ամյա Վանեսա Թրամփը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է Նյու Յորքի Մանհեթենի շրջանի դատարան: Փաստաթղթերից հետեւում է, որ նա հույս ունի բաժանվել հնարավորինս արագ եւ չի պատրաստվում մտնելու դատավեճերի մեջ ֆինանսական կապիտալին եւ երեխաների նկատմամբ խնամակալության իրավունքներին վերաբերող հարցերում, գրում է հրատարակությունը:
Ինչպես նշել է New York Post-ը, զույգը վերջին ժամանակներս դժվարություններ ուներ ամուսնական կյանքում: Վանեսան, մասնավորապես, դժգոհ էր այն բանից, որ իր 40-ամյա ամուսինը չափազանց հաճախ է լինում ուղեւորությունների մեջ, պատմել են հրատարակության աղբյուրները:
Վանեսան Միացյալ Նահանգների պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի ավագ որդու հետ ամուսնացել է 2005 թվականի նոյեմբերին: Զույգն ունի հինգ երեխա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: