Բաժիններ՝

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաժարական է տվել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաժարական է տվել: Միաժամանակ հրաժարական է ուղարկվել ամբողջ կառավարությանը, ինչպես դա պահանջում է ազգային սահմանադրությունը: Հրաժարականի ընդունման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Բրատիսլավայում գտնվող երկրի նախագահի նստավայրում: Այն հեռարձակել են սլովակյան հեռուստաընկերություններն ու ռադիոալիքները:

Ռոբերտ Ֆիցոն, որը գլխավորում է «Ուղղություն-սոցիալական ժողովրդավարություն» կուսակցությունը, մարտի 14-ին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել քաղաքական ճգնաժամի հետևանքով, որի պատճառ է հանդիսացել բրատիսլավյան Aktuality.sk կայքի լրագրող Յան Կուցիակի սպանությունը, որը զբաղվում է քաղաքական շրջանակներում կոռուպցիոն հետաքննությամբ:

Կառավարական ճգնաժամը Սլովակիայում բոցավառվել է այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին սպանվել է Յան Կուցիակը, որին հաջողվել էր երկրի իշխանական շրջանակներում բացահայտել կոռուպցիոն գործընթացներ: Նրա նյութերից մեկում հիշատակվել է Ֆիցոյի երկու օգնականների անունները: Նրանք անհապաղ լքել են իրենց պաշտոնները: Հրաժարական են տվել նաև ներքին գործերի և Մշակույթի նախարարներ Ռոբերտ Կապինյակն ու Մարեկ Մադյարիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։